«Անլուռ մշակույթ» ֆոտոամսագիր

Հեղինակ
Սաբրինա Խաչիկյան
«Անլուռ մշակույթ» ֆոտոամսագիր

«Անլուռ մշակույթ» ֆոտոամսագրի նպատակն է դեռահասների շրջանում խթանել հետաքրքրություն հայկական մշակութային արժեքների վերաբերյալ, նորարար ու հետաքրքիր ձևով անդրադառնալ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորությանը։Այն հնարավորություն է տալիս ժամանակակից մոտեցմամբ ձևավորված, ստեղծված վիզուալ նյութերի և տեսախցիկի միջոցով տեսնել ֆոտոպատմություններ Սբ. Հակոբ եկեղեցու և Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի մասին: Այս ֆոտոպատմությունները նպատակ ունեն ևս մեկ անգամ խոսել այս վայրերի մասին և խթանել մեր շուրջ մշակութային ժառանգության ճանաչումը, արժևորումը և պահպանումը հատկապես դեռահասների ու երիտասարդների շրջանում և ջանքերով:

  • Լեզու՝ Armenian
  • Կատեգորիա՝ Մշակույթի մասնակցություն