
Ստեղծված պաստառները պատմում են արցախյան հեքիաթների մասին՝ համադրելով ավանդական բովանդակությունն ու նոր պատկերները։ Պաստառների վրա ներկայացված են հեքիաթների համառոտ բովանդակությունը, արցախյան բարբառային բառերը՝ բացատրություններով, ինչպես նաև հղում՝ լսելու հեքիաթները։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն կարդալ, այլև լսել ու զգալ բարբառի հնչողությունը։Պաստառների նպատակը արցախյան բանահյուսության տարածումն ու հանրահռչակումն է, ինչպես նաև բարբառային լեզվի պահպանումը։ Այն օգնում է, որ մարդիկ ծանոթանան արցախյան խոսքին, սովորեն նոր բառեր և ընկալեն հեքիաթների խորքային իմաստը։ Այս նյութերը խթանում են հետաքրքրությունը ազգային բանահյուսության նկատմամբ և ստեղծում է ուսուցման ավելի գրավիչ ու մատչելի միջավայր՝ համատեղելով լսողական և տեսողական փորձառությունները։
- Լեզու՝ Armenian
- Կատեգորիա՝ Մշակույթի մասնակցություն

