About page banner

Մեր մասին

 

 

«ԿԱԶԱ» հիմնադրամ

«ԿԱԶԱ» հիմնադրամը Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Մենք տեսլականում պատկերացնում ենք հասարակություն, որտեղ քաղաքացիները բաց մտածողությամբ, ինքնավարությամբ և ակտիվ ներգրավվածությամբ մասնակցում են արագ փոփոխվող աշխարհի իմաստալից վերափոխումներին:

 

Մեր առաքելությունը

Մեր նպատակն է աջակցել այն հայերին, ովքեր ժողովրդավարական ճանապարհով ներգրավված են Հայաստանի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը: Մենք հավատարիմ ենք մնում արժեքներին, որոնք խթանում են անհատների համակողմանի զարգացումը՝ աջակցելով նրանց թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքացիական առումով:

«ԿԱԶԱ»-ն ձգտում է հզորացնել անհատներին, որպեսզի նրանք դառնան սոցիալական և քաղաքացիական հյուսվածքի ակտիվ մասնակիցներ՝ նպաստելով ստեղծագործ, անկախ և բարգավաճ Հայաստանի ստեղծմանը, միաժամանակ պահպանելով և զարգացնելով նրա մշակութային ինքնությունը:

 

Մեր մոտեցումը

Մեր մեթոդաբանությունը կենտրոնանում է դինամիկ, ոչ ֆորմալ կրթական մոտեցումների վրա, որոնք խրախուսում են նախաձեռնողականությունը՝ միաժամանակ հավասարակշռելով հիերարխիկ կառուցվածքները մասնակցային կառավարման հետ: Ավանդույթը նորարարության հետ համադրելով՝ մենք ձգտում ենք ձևավորել համայնք, որը հարգում է իր արմատները՝ միաժամանակ բաց լինելով ապագայի նոր հնարավորությունների համար:

 

 

 

 

 

Առաջնահերթ ուղղություններ

Ծրագրեր

Հիմնադրամն իրականացնում է տասնհինգից ավելի ծրագրեր ռազմավարական տարբեր ուղղություններով: Ծրագրերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքում:

 

Հիմնադրամի աշխատանքի աշխարհագրությունը

Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում, քաղաքներում և փոքր համայնքներում: Այս քարտեզի վրա կարող եք մանրամասն տեսնել գործունեությունը տարբեր բնակավայրերում:

 

Հրապարակումներ

Իր գործունեության տարիների ընթացքում հիմնադրամը բացի կրթական ծրագրերից ստեղծել է նաև կրթության սատարման համար հայերեն տարբեր ռեսուրսներ՝ ձենարկներ, ուղեցույցներ, կրթական խաղեր, առցանց դասընթացներ, ոլորտային տեղեկատվական նյութեր, գրքեր: Դրանք ստեղծվել են ոլորտի լավագույն փորձագետների ներգրավմամբ և տարածվել դաշտի դերակատարների շրջանում: Նյութրին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Շահառուներ և գործընկերներ

Մենք գործակցում ենք բազմաթիվ շահառու խմբերի հետ.

 

Մեր մասնակիցները`

Ծանոթացե'ք մեր երիտասարդ արտիսների հետ։
  • ChiCho
    Քրիստինեն հավատում և բոլորիս հիշեցնում է թիթեռի էֆեկտի մասին։ Նկարչության մեջ սիրում է դեկորատիվ ոճն ու աբստրակցիոնիզմը, իսկ առհասարակ՝ արևը։ Իր կյանքում կարևորում է մարդկանց։ Ունի շատ օրինակելի արժանիքներ, որոնցից մեկն ապրումակցելու կարողությունն է։
    Անձնական էջ
  • Daniellrra
    Էլենը նպատակասլաց է, աշխատասեր ու լավատես։ Այս հատկանիշների և մտերիմ ընկերների շնորհիվ կյանքից ստանում է այն, ինչ ուզում է։ Էլենի ամենասիրելի անիմեն՝ «Նարուտո»-ն մեծ ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ իր անհատականության ձևավորման վրա։ Չի կարող պատկերացնել կյանքն առանց տեսախցիկի։
    Անձնական էջ
  • ilaw
    Մարիամը սիրում է ժամացույցներ և ունի  ձեռքի ժամացույցների մեծ հավաքածու, որն իրեն հիշեցնել է տալիս ժամանակի մասին և օգնում ավելի արագ ու արդյունավետ գործել։ Ջանք չի խնայում ամեն օր բացահայտել սեփական անձն ու շրջակա միջավայրը։ Ամեն իրավիճակում գտնում է լուծում՝ գործի դնելով ստեղծագործական միտքը։
    Անձնական էջ
  • PhoenixLy
    Մեր Լիլին այն մարդն է, ով պատրաստ է օգնելու մյուսներին և սրտանց ուրախանալու նրանց հաջողություններով։ Շատ է սիրում կատուներին, որովհետև ինչպես ինքն է ասում իրենք շա՜տ փափուկ ու հանգստացնող են։
    Ի դեպ, Լիլին շա՜տ համեղ բանան-շոկոլադ տորթ է թխում։ 
    Անձնական էջ
  • Harley
    Հարլին (Նելլի) էքստրովերտ է, շատ սիրում է մարդկանց և կատուներին։ Ամենասովորական թվացող մարդկային շփումից անգամ կարող է ոգեշնչվել։ Կյանքում արժևորում է անձնային աճը, հաջողությունն ու հարստությունը։ Աշխատասիրությունն ու ժամանակի արդյունավետ կառավարումը Հարլիի սուպերկարողություններն են։
    Անձնական էջ
  • Frank
    Մեր Մարիան է՝ աշխատասեր, հոգատար ու կենդանասեր։ Հիմնականում սիրում է նկարել մինիմալիզմի ոճում։ Նաև սիրում է նկարել ճապոնական անիմեների և մանգաների ոճով։ Իսկ սուպերկարողությունն իհարկե նկարելն է։
    Անձնական էջ
  • KarMa
    Մարիամն իրեն ազատ է զգում բոլոր վայրերում անկախ նրանից միջավայրի մարդիկ իրեն ծանոթ են, թե անծանոթ։ Շատ սիրում է լռությունը։ Հաճախ նկարում է մարդու մարմին, դեմք ու ձեռքեր։ Ոգեշնչվում է իր իսկ ստեղծագործություններով, ինչպես նաև այն մարդկանցով, ում սիրում է և ում կարծիքը մշտապես կարևորում է։
    Անձնական էջ
  • JustChristina
    Քրիստինեն արտիստիկ է, հումորով։ Սիրում է իմպրեսիոնիզմը։ Նրան ոգեշնչում են նոր ու հետաքրքիր մարդկանց հետ զրույցները, արվեստը, արևային եղանակը, Peggy Gou-ն և Hip-Hop երաժշտությունը։ Քրիստինեի սուպերկարողությունը ցանկացած անհարմար ու անհասկանալի իրավիճակում ծիծաղելն է :)
    Անձնական էջ
  • Mane
    Կյանքը շատ սիրող Մանեն է։ Շատերս իրեն Վեներա ենք անվանում՝ նմանեցնելով Սանդրո Բոտիչելլիի հայտնի կտավի Վեներայի կերպարանքին։ Տարօրինակ երազներ տեսնելը Մանեի սուպերկարողությունն է։ Մանեի մեծագույն ոգեշնչման աղբյուրն իր մայրն է։
    Անձնական էջ
  • Jasmina
    Նրբաճաշակ Հասմիկն է։ Իր աշխատանքներում գերակշռում են փոքր դետալներն ու անհամադրելի գույները,  որտեղ էլ հենց դրսևորվում է Հասմիկի նրբաճաշակությունը։  Սիրում է ընկերների հետ այցելել նորագույն արվեստի ցուցահանդեսներ և համեմատել տարբեր  ժամանակաշրջանների ստեղծագործողների աշխատանքները։
    Անձնական էջ
  • Supernova
    Լուսինեն է՝ անմիջական ու մարդասեր։ Սիրում է լուսանկարել, արշավների գնալ, լեռներ մագլցել և իր մասնագիտությամբ՝ հետազոտող-սոցիոլոգ աշխատել։ Ոգեշնչվում է ճարտարապետությունից, արևի լույսի ու ստվերի համադրությունից: Մենք էլ ոգեշնչվում ենք իր լուսանկարներից։
    Անձնական էջ
  • Joji
    Գևորգը յուրահատուկ հումորի զգացում ունի։ Իր սուպերկարողությունն ամեն ինչից ուշանալն է, եթե անգամ ժամանակին է տանից դուրս գալիս, իսկ սիրելի նախասիրությունը՝ անկողնուց դուրս չգալը։ Կյանքում կարևորում է նպատակներին հասնելը և սեփական անձի ամենալավ «ես»-ին ձգտելը։
    Անձնական էջ
  • Meline
    Մելինեն սիրում է կյանքն իր բոլոր թաքնված կողմերով։ Ունի սիրելու ու ստեղծագործելու անսպառ ուժ և ուժեղ ինտուիցիա։ Կախված հոգեվիճակից նկարում է ամենատարբեր ոճերով՝ չսահմանափակվելով մեկ թեմայի կամ ոճի մեջ։ Սովորել է գնահատել ժամանակը, չհանձնվել ու սկսած գործն ավարտին հասցնել։ 
    Անձնական էջ
  • ANJL
    Մեր Անժելին միշտ կարելի է գտնել իր բարձր ծիծաղով։ Նկարում է բոլորին, եթե ձեռքի տակ կամ մոտակայքում նկարելու հատկություն ունեցող որևէ հարմարանք կա։ Թաքնված կինոման է և սիրում է երաժշտություն լսել։
    Անձնական էջ
  • gramenal
    Գրիգորը պերֆեկցիոնիստ է։ Իր աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձնում ամեն մի դետալի։ Նկարում է մինիմալիստական ոճով։ Գրիգորի կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում երաժշտությունը։ 
    Անձնական էջ
  • hageta
    Մեր խելացի Հագեթան (Հասմիկ) է։ Սիրում է մեքենաներ և մաթեմատիկա, որոնց ասոցացնում է ազատության և անսահմանության հետ: Հագեթայի համար ոգեշնչման աղբյուր է լուսանկարչությունը, հատկապես այն վայրերն ու մարդիկ, որոնց հանդիպում է լուսանկարելու ընթացքում։
    Անձնական էջ
  • Mystycalalien
    Ռաֆի նկարելու տաղանդը և երևակայությունը զարմացնում է բոլորիս։ Ինքնուս է։ Վերջերս սկսել է ավելի խորությամբ ուսումնասիրել գույները և ստեղծել իրեն հոգեհարազատ ներկապնակներ։ Ոգեշնչվում է, երբ իր նկարած հին աշխատանքները նորերի հետ է համեմատում ու նկատում իր առաջընթացը։ Անչափ սիրում է իր շանը։
    Անձնական էջ
  • Tatevek
    Ահա Տաթևը՝ խորը ներաշխարհով ու լայն սրտով։ Ոգեշնչման աղբյուրը բնությունն է։ Նաև սիրում է բացահայտել մարդկային տարբեր ներաշխարհներ և ճանաչել մարդկանց հոգիները։ Տաթևի տարերքը երգելն է. երգում է և երգելու ընթացքում մարդկանց դեմքին հույզեր կարդում։
    Անձնական էջ
  • mangata
    Նվարդին ոգեշնչում են մարդիկ, արվեստն ու բնական ջրային տարածքները, ինչպիսիք են լճերը, ծովերը, օվկիանոսները։ Շատ սիրում է քայլել և հատկապես շրջել թանգարաններով, որտեղ կարող է իրական միջավայրում ուսումնասիրել արվեստի գործերը։ Սիրում է նշումներ անել, և իր մոտ միշտ կարող եք թուղթ և գրիչ գտնել։
    Անձնական էջ
  • Dreamy Soul
    Ամեն իրավիճակում օգնության հասնող և մշտապես դրականը փնտրող Լիաննան է։ Անչափ սիրում է գեղեցիկ ավարտ խորհրդանշող մայրամուտները։ Ոգեշնչման ամենամեծ աղբյուրը բնությունն ու ճանապահորդություններն են, որտեղ ծնվում են բոլոր փայլուն մտքերը։
    Անձնական էջ
  • Lusine
    Լուսինեի սերն առ վիզուալ արվեստներ վարակիչ է: Սիրում է գիծը՝ որպես նկարչական միավոր։ Շատ կարևորում է արվեստը, որի միջոցով հնարավոր է դառնում փոխանցել ու ստանալ հուզական մակարդակի շատ կարևոր պատմություններ ու գիտելիքներ։ Սիրում է նաև բոլոր տեսակի ու գույնի կատուներին։ 
    Անձնական էջ
  • Sunny
    Մեր Անին հեքիաթից է։ Մարդ, ով ամենուր դեղին է ճառագում։ Նկարելը, գրելը, մուլտհերոսների ձայներով խոսելը, գունավոր գուլպաներ հավաքելն այնքա՜ն բնորոշ են իրեն: Անիի կյանքում առանձնահատուկ կարևորություն ունեն բնությունը, հավատն ու հայրենիքը։
    Անձնական էջ
  • GaZar
    Մեր Գայանեն է՝ հումորով ու տաղանդավոր անձնավորություն։ Կյանքում գրեթե ամեն ինչ սիրում է, բայց ամենաշատը սիրում է քնել։ Գայանեի համար ոգեշնչման մեծ աղբյուր է իր ընտանիքն ու երաժշտությունը: Նաև սիրում է մեքենա վարել։
    Անձնական էջ
  • DADVIG
    Վահանն է։ Տաս վայրկյանում կոմիքսի տաս սցենար կարող է զարգացնել։ Հիմնականում նկարում է Pop art ոճով։ Շատ սիրում է Ճապոնիան։ Ոգեշնչման աղբյուր է JJBA (JoJo's Bizarre Adventure) ճապոնական մանգան։ Վահանի սուպերկարողությունը ձեռքերի գերճկունությունն է։
    Անձնական էջ
  • ation
    «Գրկեմգը՝ ձիիիիգ»: Անիի նման ջերմ ու հավեսով այս բառերն արտաբերող երկրորդը չկա: Անին անկրկնելի է, ինչպես որ իր կերպարներն են: Նկարում է կոմիքսներ, իլյուստրացիաներ, ստոպ կադր անիմացիաներ։ Շատ է սիրում իր ընկերներին, կետերին, բնությունը, մարդկանց, անձրևից հետո մաքուր օդն ու էլի շատ բաներ։
    Անձնական էջ
  • Test 5
    dsfsdfdsf
    Անձնական էջ