
Գլխավոր
Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության
Երիտասարդների ստեղծարարության զորացումը՝ հանուն համայնքային փոփոխությունների
ԿԱԶԱ հիմնադրամը Ռենովաբիսի աջակցությամբ իրականացնում է երիտասարդների հզորացման այս ծրագիրը: Այն նպատակ ունի հզորացնել երիտասարդներին՝ նպաստելու իրենց համայնքների կայուն և ներառական զարգացմանը՝ խթանելով պատասխանատվության մշակույթը և համայնքային կյանքում ներգրավվածությունը՝ ինտերակտիվ ստեղծարար կրթական գործիքների մշակման և տարածման միջոցով։
Ինչ ենք անում
Մեր ծրագիրը միավորում է հայ երիտասարդներին՝ ներառյալ Արցախից բռնի տեղահանվածներին՝ ստեղծագործ մասնագետների հետ՝ համատեղ մշակելու կրթական գործիքներ, նյութեր, բովանդակություն, որը միաժամանակ նորար, ստեղծրար է և ազդեցիկ։ Մասնակիցները ծրագրի ընթացքում սովորում են արդի տարբեր արտահայտչամիջոցներով աշխատել, և իրենց ձայնը դրանով լսելի դարձնել իրենց առջև կանգնած խնդիրների լուծման համար:
Ծրագիրը հնարավորություն է տալիս վիզուալ արվետսի, մուլտիմեդիա գործիքների, պատմասանության, սոցիալական արվեստի տարբեր ճյուղերի, մշակութային ժառանգության, համայնքային առաջնորդության, պատասխանատու և ակտիվ քաղաքացիության թեմաների շուրջ մտորել և գտել սեփական տեղն ու դերը ժառանգության պահպանման, քաղաքացիական ու բնապահպանական գիտակցության և քաղաքացիական ներգրավվածության հանձնառության և նախաձեռնությունների մեջ:
Ինչու է սա կարևոր

Երիտասարդները փոփոխության հզոր դեռարատարներ են։ Կրթությունը համադրելով արվեստի, սոցիալական ինքնագիտակցության բարձրացման և նորարար գործիքակազմի հետ մենք ուսումնառությունը դարձնում ենք փոփոխությունների ու աճի դաշտ ու հնարավորությունուն՝ օգնելով երիտասարդներին հայտնաբերել իրենց ձայնը և ակտիվ դեր ստանձնել կայուն, ներառական համայնքների կառուցման գործում։
Ինչ է ներառում ծրագիրը
Կայքում ստեղծագործելու մասին
Կայքն ունի նորարար գործիք՝ կոնստրուկտորը, որի միջոցով ոչ միայն հնարավոր է պարզապես վերբեռնել և հրապարակել աշխատանքները, այլ նաև այն թույլ է տալիս կոմիքսներն ու անիմացիոն հոլովակներն ինտերակտիվ դարձնել ընթերցողի կամ դիտողի համար։ Այսինքն, հեղինակը կոնստրուկտորի միջոցով կարող է ստեղծել այնպիսի նյութ, կոմիքս կամ անիմացիոն հոլովակ, որի սյուժեն զարգանում է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ ընթերցողին կամ դիտողին հնարավորություն տալով շարունակության համար ընտրել էկրանին հայտնված տարբերակներից որևէ մեկը, որոնք նախապես տեղադրվել են կոնստրուկտորում հեղինակի կողմից։ Որպես ինտերակտիվ անիմացիայի օրինակներ կարող եք դիտել «Մի բակի պատմություն» կամ «Մեդիաթրեշ» հոլովակները, իսկ ընթերցվողներից՝ «Թիմ կանգնի, անօրինություն կկոտրի» կոմիքսը։
Այս հղումով կտեսնեք, թե ինչպես կարող եք կայքում վերբեռնել և հրապարակել ինտերակտիվ կամ ոչ ինտերակտիվ աշխատանքներ:
Ծրագրի մեթոդաբանական մոտեցումները
Մասնակցային և համատեղ ստեղծագործության մոտեցում
Ծրագրի հիմքում դրված է մասնակցային մեթոդաբանությունը․ երիտասարդները ոչ թե պասիվ ստացողներ են, այլ կրթական բովանդակության ակտիվ համահեղինակներ։ Երիտասարդ մասնակիցները, ներառյալ՝ բռնի տեղահանված արցախցի երիտասարդները, աշխատում են կողք կողքի մեծահասակ մասնագետների՝ մանկավարժների, համայնքային ակտիվիստների, նկարիչների, սցենարիստների և ռեժիսորների հետ՝ համատեղ ստեղծելու արվեստի գործեր, ինտերակտիվ կոմիքսներ, տեսանյութեր և աշխատարաններ։ Սա երաշխավորում է, որ երիտասարդների տեսակետները, փորձառությունները և արժեքները ձևավորեն վերջնական արդյունքները, իսկ փորձագետների մենթորությունը ապահովում է տեխնիկական որակ և խորություն։
Համատեղ ստեղծագործության գործընթացը ձևավորում է պատկանելիության, պատասխանատվության և հպարտության զգացում երիտասարդների մոտ, ինչը ուժեղացնում է նրանց մոտիվացիան՝ գործիքները վերարտադրելու և տարածելու իրենց համայնքներում։
Ծրագրի համար հատուկ մշակված ունակությունների շրջանակ
Ծրագրի համար ստեղծվել է հատուկ ունակությունների շրջանակ, որը պայմանավորում է մասնակիցների ուսուցման բովանդակությունը և ուղին։ Այն կառուցված է հստակ ասպեկտների, կարողությունների և բաղադրիչների շուրջ՝ ապահովելով և՛ տրամաբանական ամբողջականություն, և՛ չափելիություն։ Այս շրջանակը մի գործիք է, որն առանձնահատուկ շեշտադրությամբ քաղաքացիական մասնակցության, ստեղծագործ արտահայտման և մշակութային պահպանման համար առանցքային ունակություններին ու կրթական նպատակներին է ուղղված։
Շրջանակը սահմանում է հիկնգ փոխկապակցված ունակություն․
- Ունակ է տեսնել և ճանաչել մշակութային բազմազանության, համաշխարհային մշակութային ժառանգության և Համայնքային սոցիալական խնդիրներն ու մարտահրավերները և գտնել դրանց լուծման նորարար, ստեղծարար ու ներգրավող արտիստիկ գործիքներ և մեթոդներ։
- Ունակ է վերլուծել համայնքի կարիքները և նախագծել ու իրականացնել երիտասարդական նախաձեռնություններ, որոնք միտված են համայնքային կայուն զարգացմանը եւ մշակութային ժառանգության պահպանմանն ու խթանմանը։
- Ունակ է ստեղծել նորարարական արտիստիկ կրթական պրոդուկտներ՝ կիրառելով ժամանակակից թվային գործիքներ և արհեստական բանականության հարթակներ։
- Ունակ է համագործակցել համայնքի տարբեր շահառուների հետ՝ համատեղ նախագծերի զարգացման, համախմբման և ներառական ազդեցության ապահովման համար։
- Ունակ է նախագծել և վարել ինտերակտիվ ու ներգրավող կրթական նախաձեռնություններ համայնքային երիտասարդների համար՝ մշակութային ժառանգության, անձնային աճի և էկոլոգիական գիտակցության թեմաներով՝ թե՛ առցանց, թե՛ դեմ առ դեմ ձևաչափով։յան և գործընկերային զորեղացման վրա
Յուրաքանչյուր ունակություն իր հերթին բաժանված է գիտելիք, հմտություն, արժեք/մոտեցում բաղադրիչների, որոնք թույլ են տալիս մասնակիցներին ինքնագնահատել իրենց առաջընթացը, իսկ ուսուցանողներին ու մենթորներին՝ տրամադրել կառուցողական հետադարձ կապ։ Այս շրջանակը ուղղակիորեն կապված է ինքնագնահատման ձևաթղթի և խաղայնացման համակարգի հետ՝ ապահովելով, որ ուսուցման յուրաքանչյուր քայլ ճանաչվի, հետևվի և արժևորվի։
Շրջանակի վրա հիմնվելով՝ ծրագիրը երաշխավորում է, որ երիտասարդ մասնակիցները ոչ միայն ստեղծեն ստեղծագործ արդյունքներ, այլև ձեռք բերեն կառուցվածքային, երկարաժամկետ կարողություններ, որոնք կաջակցեն նրանց անձնական զարգացմանն ու ակտիվ դերին հայկական հասարակության մեջ։ Այս շրջանակի հիման վրա էլ մշակվել է խաղայնացման համակագը և հանձնարարությունները:
Խաղայնացում՝ ներգրավվածության և ուսուցման համար
Ուսուցման գործընթացը ավելի դինամիկ դարձնելու համար ծրագիրը ներառում է խաղայնացման ամբողջական համակարգ, որը բաղկացած է․
- Ուսուցողական առաջադրանքներ և առաքելություններ – փոքր, իրագործելի քայլեր, որոնց արդյունքում մարդը մի բան է սովորում, մի ունակություն զարգացնում:
- Կրթապիտակներ և նվաճումներ – թվային կրթապիտակներ, որոնք շնորհվում են տարբեր առաջադրանքների, արդյունքների, հաջողությունների համար, օրինակ՝ «Ժառանգության պահապան», «Ստեղծագործ պատմաբան», «Համայնքի կապող», «Շրջակա միջավայրի նորարար»։
- Առաջընթացի պատկեր – հմտությունների և առաջադրանքների վիզուալ քարտեզ, որը ցույց է տալիս մասնակիցների առաջընթացը ժամանակի ընթացքում։
- Թիմային մարտահրավերներ – հնարավորություններ երիտասարդների համար՝ միմյանց համար առաջադրանքներ մշակելու, ինչը խթանում է համագործակցությունը և փոխադարձ ճանաչումը։
Խաղայնացումը մեծացնում է մոտիվացիան, ապահովում է շարունակական ներգրավվածություն և մասնակիցներին տալիս է ուսուցման ճանապարհի տեսանելի ճանաչում։
Համադրված ուսումնառություն
Մեթոդաբանությունը համադրում է առերես աշխատարանները (ներդաշնակ, ստեղծագործ, համագործակցային) առցանց հանդիպումների և թվային գործիքների ու հարթակների հետ։ Բովանդակությունը ստեղծվում է հայերենով և տեղայնացվում է՝ դարձնելով այն հարիր, ընկալելի և ներառական։
Մեթոդաբանության արդյունքներ
Այս բազմաշերտ մեթոդաբանության միջոցով ծրագիրը ոչ միայն ստեղծում է ինտերակտիվ կոմիքսներ, տեսանյութեր և ձեռնարկներ, այլև․
- Երիտասարդներին զինում է կայուն կարողություններով՝ քաղաքացիական գործունեության, ստեղծագործության և մշակութային պահպանման համար։
- Ուժեղացնում է ինքնագիտակցությունը և հասակակիցների միջև ուսուցումը։
- Ապահովում է ճանաչում և մոտիվացիա՝ խաղայնացված համակարգերի միջոցով։
- Երաշխավորում է կայունություն՝ գործիքները ներդնելով տեղական ցանցերում և կրթական հարթակներում։
Մեր մասնակիցները`
ChiChoՔրիստինեն հավատում և բոլորիս հիշեցնում է թիթեռի էֆեկտի մասին։ Նկարչության մեջ սիրում է դեկորատիվ ոճն ու աբստրակցիոնիզմը, իսկ առհասարակ՝ արևը։ Իր կյանքում կարևորում է մարդկանց։ Ունի շատ օրինակելի արժանիքներ, որոնցից մեկն ապրումակցելու կարողությունն է։Անձնական էջ
DaniellrraԷլենը նպատակասլաց է, աշխատասեր ու լավատես։ Այս հատկանիշների և մտերիմ ընկերների շնորհիվ կյանքից ստանում է այն, ինչ ուզում է։ Էլենի ամենասիրելի անիմեն՝ «Նարուտո»-ն մեծ ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ իր անհատականության ձևավորման վրա։ Չի կարող պատկերացնել կյանքն առանց տեսախցիկի։Անձնական էջ
ilawՄարիամը սիրում է ժամացույցներ և ունի ձեռքի ժամացույցների մեծ հավաքածու, որն իրեն հիշեցնել է տալիս ժամանակի մասին և օգնում ավելի արագ ու արդյունավետ գործել։ Ջանք չի խնայում ամեն օր բացահայտել սեփական անձն ու շրջակա միջավայրը։ Ամեն իրավիճակում գտնում է լուծում՝ գործի դնելով ստեղծագործական միտքը։Անձնական էջ
PhoenixLyՄեր Լիլին այն մարդն է, ով պատրաստ է օգնելու մյուսներին և սրտանց ուրախանալու նրանց հաջողություններով։ Շատ է սիրում կատուներին, որովհետև ինչպես ինքն է ասում իրենք շա՜տ փափուկ ու հանգստացնող են։Անձնական էջ
Ի դեպ, Լիլին շա՜տ համեղ բանան-շոկոլադ տորթ է թխում։
HarleyՀարլին (Նելլի) էքստրովերտ է, շատ սիրում է մարդկանց և կատուներին։ Ամենասովորական թվացող մարդկային շփումից անգամ կարող է ոգեշնչվել։ Կյանքում արժևորում է անձնային աճը, հաջողությունն ու հարստությունը։ Աշխատասիրությունն ու ժամանակի արդյունավետ կառավարումը Հարլիի սուպերկարողություններն են։Անձնական էջ
FrankՄեր Մարիան է՝ աշխատասեր, հոգատար ու կենդանասեր։ Հիմնականում սիրում է նկարել մինիմալիզմի ոճում։ Նաև սիրում է նկարել ճապոնական անիմեների և մանգաների ոճով։ Իսկ սուպերկարողությունն իհարկե նկարելն է։Անձնական էջ
KarMaՄարիամն իրեն ազատ է զգում բոլոր վայրերում անկախ նրանից միջավայրի մարդիկ իրեն ծանոթ են, թե անծանոթ։ Շատ սիրում է լռությունը։ Հաճախ նկարում է մարդու մարմին, դեմք ու ձեռքեր։ Ոգեշնչվում է իր իսկ ստեղծագործություններով, ինչպես նաև այն մարդկանցով, ում սիրում է և ում կարծիքը մշտապես կարևորում է։Անձնական էջ
JustChristinaՔրիստինեն արտիստիկ է, հումորով։ Սիրում է իմպրեսիոնիզմը։ Նրան ոգեշնչում են նոր ու հետաքրքիր մարդկանց հետ զրույցները, արվեստը, արևային եղանակը, Peggy Gou-ն և Hip-Hop երաժշտությունը։ Քրիստինեի սուպերկարողությունը ցանկացած անհարմար ու անհասկանալի իրավիճակում ծիծաղելն է :)Անձնական էջ
ManeԿյանքը շատ սիրող Մանեն է։ Շատերս իրեն Վեներա ենք անվանում՝ նմանեցնելով Սանդրո Բոտիչելլիի հայտնի կտավի Վեներայի կերպարանքին։ Տարօրինակ երազներ տեսնելը Մանեի սուպերկարողությունն է։ Մանեի մեծագույն ոգեշնչման աղբյուրն իր մայրն է։Անձնական էջ
JasminaՆրբաճաշակ Հասմիկն է։ Իր աշխատանքներում գերակշռում են փոքր դետալներն ու անհամադրելի գույները, որտեղ էլ հենց դրսևորվում է Հասմիկի նրբաճաշակությունը։ Սիրում է ընկերների հետ այցելել նորագույն արվեստի ցուցահանդեսներ և համեմատել տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործողների աշխատանքները։Անձնական էջ
SupernovaԼուսինեն է՝ անմիջական ու մարդասեր։ Սիրում է լուսանկարել, արշավների գնալ, լեռներ մագլցել և իր մասնագիտությամբ՝ հետազոտող-սոցիոլոգ աշխատել։ Ոգեշնչվում է ճարտարապետությունից, արևի լույսի ու ստվերի համադրությունից: Մենք էլ ոգեշնչվում ենք իր լուսանկարներից։Անձնական էջ
JojiԳևորգը յուրահատուկ հումորի զգացում ունի։ Իր սուպերկարողությունն ամեն ինչից ուշանալն է, եթե անգամ ժամանակին է տանից դուրս գալիս, իսկ սիրելի նախասիրությունը՝ անկողնուց դուրս չգալը։ Կյանքում կարևորում է նպատակներին հասնելը և սեփական անձի ամենալավ «ես»-ին ձգտելը։Անձնական էջ
MelineՄելինեն սիրում է կյանքն իր բոլոր թաքնված կողմերով։ Ունի սիրելու ու ստեղծագործելու անսպառ ուժ և ուժեղ ինտուիցիա։ Կախված հոգեվիճակից նկարում է ամենատարբեր ոճերով՝ չսահմանափակվելով մեկ թեմայի կամ ոճի մեջ։ Սովորել է գնահատել ժամանակը, չհանձնվել ու սկսած գործն ավարտին հասցնել։Անձնական էջ
ANJLՄեր Անժելին միշտ կարելի է գտնել իր բարձր ծիծաղով։ Նկարում է բոլորին, եթե ձեռքի տակ կամ մոտակայքում նկարելու հատկություն ունեցող որևէ հարմարանք կա։ Թաքնված կինոման է և սիրում է երաժշտություն լսել։Անձնական էջ
gramenalԳրիգորը պերֆեկցիոնիստ է։ Իր աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձնում ամեն մի դետալի։ Նկարում է մինիմալիստական ոճով։ Գրիգորի կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում երաժշտությունը։Անձնական էջ
hagetaՄեր խելացի Հագեթան (Հասմիկ) է։ Սիրում է մեքենաներ և մաթեմատիկա, որոնց ասոցացնում է ազատության և անսահմանության հետ: Հագեթայի համար ոգեշնչման աղբյուր է լուսանկարչությունը, հատկապես այն վայրերն ու մարդիկ, որոնց հանդիպում է լուսանկարելու ընթացքում։Անձնական էջ
MystycalalienՌաֆի նկարելու տաղանդը և երևակայությունը զարմացնում է բոլորիս։ Ինքնուս է։ Վերջերս սկսել է ավելի խորությամբ ուսումնասիրել գույները և ստեղծել իրեն հոգեհարազատ ներկապնակներ։ Ոգեշնչվում է, երբ իր նկարած հին աշխատանքները նորերի հետ է համեմատում ու նկատում իր առաջընթացը։ Անչափ սիրում է իր շանը։Անձնական էջ
TatevekԱհա Տաթևը՝ խորը ներաշխարհով ու լայն սրտով։ Ոգեշնչման աղբյուրը բնությունն է։ Նաև սիրում է բացահայտել մարդկային տարբեր ներաշխարհներ և ճանաչել մարդկանց հոգիները։ Տաթևի տարերքը երգելն է. երգում է և երգելու ընթացքում մարդկանց դեմքին հույզեր կարդում։Անձնական էջ
mangataՆվարդին ոգեշնչում են մարդիկ, արվեստն ու բնական ջրային տարածքները, ինչպիսիք են լճերը, ծովերը, օվկիանոսները։ Շատ սիրում է քայլել և հատկապես շրջել թանգարաններով, որտեղ կարող է իրական միջավայրում ուսումնասիրել արվեստի գործերը։ Սիրում է նշումներ անել, և իր մոտ միշտ կարող եք թուղթ և գրիչ գտնել։Անձնական էջ
Dreamy SoulԱմեն իրավիճակում օգնության հասնող և մշտապես դրականը փնտրող Լիաննան է։ Անչափ սիրում է գեղեցիկ ավարտ խորհրդանշող մայրամուտները։ Ոգեշնչման ամենամեծ աղբյուրը բնությունն ու ճանապահորդություններն են, որտեղ ծնվում են բոլոր փայլուն մտքերը։Անձնական էջ
LusineԼուսինեի սերն առ վիզուալ արվեստներ վարակիչ է: Սիրում է գիծը՝ որպես նկարչական միավոր։ Շատ կարևորում է արվեստը, որի միջոցով հնարավոր է դառնում փոխանցել ու ստանալ հուզական մակարդակի շատ կարևոր պատմություններ ու գիտելիքներ։ Սիրում է նաև բոլոր տեսակի ու գույնի կատուներին։Անձնական էջ
SunnyՄեր Անին հեքիաթից է։ Մարդ, ով ամենուր դեղին է ճառագում։ Նկարելը, գրելը, մուլտհերոսների ձայներով խոսելը, գունավոր գուլպաներ հավաքելն այնքա՜ն բնորոշ են իրեն: Անիի կյանքում առանձնահատուկ կարևորություն ունեն բնությունը, հավատն ու հայրենիքը։Անձնական էջ
GaZarՄեր Գայանեն է՝ հումորով ու տաղանդավոր անձնավորություն։ Կյանքում գրեթե ամեն ինչ սիրում է, բայց ամենաշատը սիրում է քնել։ Գայանեի համար ոգեշնչման մեծ աղբյուր է իր ընտանիքն ու երաժշտությունը: Նաև սիրում է մեքենա վարել։Անձնական էջ
DADVIGՎահանն է։ Տաս վայրկյանում կոմիքսի տաս սցենար կարող է զարգացնել։ Հիմնականում նկարում է Pop art ոճով։ Շատ սիրում է Ճապոնիան։ Ոգեշնչման աղբյուր է JJBA (JoJo's Bizarre Adventure) ճապոնական մանգան։ Վահանի սուպերկարողությունը ձեռքերի գերճկունությունն է։Անձնական էջ
ation«Գրկեմգը՝ ձիիիիգ»: Անիի նման ջերմ ու հավեսով այս բառերն արտաբերող երկրորդը չկա: Անին անկրկնելի է, ինչպես որ իր կերպարներն են: Նկարում է կոմիքսներ, իլյուստրացիաներ, ստոպ կադր անիմացիաներ։ Շատ է սիրում իր ընկերներին, կետերին, բնությունը, մարդկանց, անձրևից հետո մաքուր օդն ու էլի շատ բաներ։Անձնական էջ
