Ունակությունների շրջանակը
Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության
Ունակությունների շրջանակը ծառայում է որպես ծրագրի կրթական մոտեցման ողնաշար։ Այն մասնակիցներին ապահովում է հստակ և կառուցվածքային ուղի՝ ստեղծագործ և քաղաքացիական գործունեության միջոցով զարգացնելու հիմնարար հմտություններն ու կարողությունները։ Հատկապես մշակված լինելով երիտասարդության համատեքստի համար՝ շրջանակը ապահովում է, որ ուսուցումն իրականացվի ոչ թե պատահական, այլ նպատակային, չափելի և իմաստալից ձևով։ Այն ընդգծում է կապը մշակութային ժառանգության, քաղաքացիական մասնակցության, ստեղծագործության և առաջնորդության միջև՝ հնարավորություն տալով երիտասարդներին աճել և դառնալ իրենց համայնքների ակտիվ ու պատասխանատու դերակատարներ։
Հիմնարար հինգ ունակություն
- Ունակ է տեսնել և ճանաչել մշակութային բազմազանության, համաշխարհային մշակութային ժառանգության և Համայնքային սոցիալական խնդիրներն ու մարտահրավերները և գտնել դրանց լուծման նորարար, ստեղծարար ու ներգրավող արտիստիկ գործիքներ և մեթոդներ։
- Ունակ է վերլուծել համայնքի կարիքները և նախագծել ու իրականացնել երիտասարդական նախաձեռնություններ, որոնք միտված են համայնքային կայուն զարգացմանը եւ մշակութային ժառանգության պահպանմանն ու խթանմանը։
- Ունակ է ստեղծել նորարարական արտիստիկ կրթական պրոդուկտներ՝ կիրառելով ժամանակակից թվային գործիքներ և արհեստական բանականության հարթակներ։
- Ունակ է համագործակցել համայնքի տարբեր շահառուների հետ՝ համատեղ նախագծերի զարգացման, համախմբման և ներառական ազդեցության ապահովման համար։
- Ունակ է նախագծել և վարել ինտերակտիվ ու ներգրավող կրթական նախաձեռնություններ համայնքային երիտասարդների համար՝ մշակութային ժառանգության, անձնային աճի և էկոլոգիական գիտակցության թեմաներով՝ թե՛ առցանց, թե՛ դեմ առ դեմ ձևաչափով։
- Գիտի արտիստիկ մեթոդների բազմազանության քարտեզը:
- Գիտի թե ինչ է սոցիալական խնդիրը:
- Գիտի մշակույթի մարդաբանական հայեցակարգը եւ համաշխարհային մշակութային ժառանգության քարտեզը:
- Գիտի ինչ է արվեստը եւ արվեստի զարգացման պատմության ընդհանուր ուրվագծերը եւ տրամաբանությունը:
- Գիտի սոցիալական և մշակութային ժառանգության պահպանման հիմնական մարտահրավերներն ու խնդիրները։
- Գիտի արտիստիկ գործիքների և մեթոդների տեսակները և դրանց կիրառման սկզբունքները սոցիալական խնդիրների լուծման գործում։
- Գիտի ոչ նյութական և նյութական մշակութային ժառանգության ընդհամուր հասկացությունները
- Կարող է կախված դրված խնդրից գտնել համապատասխան արտիստիկ մեթոդներ և գործիքներ:
- Կարողանում է վերլուծել համաշխարհայիոն և ազգային մշակութային ժառանգության խնդիներն ու մարտահրավերները և դրանց երկարաժամկետ հետևանքները:
- Կարող է դասակարգել վերհանած խնդիրները ըստ առաջնայնության:
- Կարող է մշակել/նախագծել հետաքրքիր նորարարական ֆորմատներ սոցիալական խնդիրներին մշակույթի լեզվով լուծում տալու համար:
- Կարող է գտնել, ընտրել և նախագծել համապատասխան մեթոդներ և ֆորմատներ տարբեր թիրախային խմբերի (մշակութային, տարիքաին, սոցիալական և այլ) համար:
- Կարող է համադրել տարբեր արտիստիկ գործիքներ և մեթոդներ ընդհանրական ֆորմատով կրթական նախաձեռնությունների իրականացման համար:
- Կարող է տարբերակել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունները:
- Ձգտում է մշտական զարգացման և նոր մոտեցումների որոնման, պատասխանատու է իր գործունեության սոցիալական ազդեցության համար։
- Արժևորում է համաշխարհային և ազգային մշակութային ժառանգությունը
- Անձնական պատասխանտվություն է զգում համաշխարհային և ազգային մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար
- Արժևորում է ստեղծարարությունը և նորարարությունը սոցիալական խնդիրների արտիստիկ մեթոդներով լուծելու գործընթացում
- Ձգտում է հետևել և ուսումնասիրել ազգային և միջազգային ոլորտում առկա նորարարական մեթոդներին և լուծումներին
- Բարձր հետաքրքրվածություն է ցուցաբերում սեփական և համայնքային մշակութային ժառանգության վերաբերյալ
- Արժևորում է միջսերնդային երկխոսությունը մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման հարցում
- Գիտի նախագծի հասկացությունը և համայնքային երիտասարդական ծրագրերի կազմակարպման շրջափուլը:
- Գիտի համայնքի ընդլայնված հասկացությունը (աշխարհագրականից զատ)
- Գիտի համայնքային սոցիալական և մշակութային խնդիրների վերլուծության տարբեր մեթոդներ և գործիքներ
- Գիտի կայուն զարգացման հայեցակարգը, թիրախները, ցուցանիշները, բաղադրիչները և դրա իրականացման հայկական և միջազգային փորձը
- Գիտի` ինչ է փոփոխության տեսությունը
- Գիտի երիտասարդահեն զարգացման հայեցակարգը և դրա կիրառման ուղիները (Youth-led development)
- Գիտի նախագծի ֆինանսական կառավարման հիմնական հասկացությունները (բյուջե, հաշվետվություն և այլ.)
- Գիտի նախագծի արդյունավետության պլանավորման , չափման և իրականացման մեթոդները
- Գիտի ռեսուրսների մոբիլիզացիայի ֆոնդահայթայթման մեթոդները
- Գիտի նախաձեռնության տեսանելիության ապահովման մեթոդները և մեխանիզմները
- Կարող է կազմել Նախաձեռնության նախագիծ
- Կարող է իրականացնել համայնքային սոցիալական և մշակութային խնդիրների վերլուծություն
- Կարող է կազմել ենթադրություններ նախագծի հիմնական ենթադրություններ և փոփոխության տեսութուն
- Կարող է նախագծել ծրագրի հիմնական ֆինանսական փաստաթղթերը
- Կարող է իրականացնել նախագծի համար ռեսուրսների մոբիլիզացիա և ֆոնդահայթայթման արշավներ
- Կարող է ապահովել ծրագրի գործողությունների և արդյունքների տեսանելիությունը տարբեր մեթոդներով
- Կարող է պլանավորել և իրականացնել նախագծի արդյունավետության չափման և ներկայացման աշխատանքներ
- Կարող է իրականացնել համայնքի կայուն զարգացման և մշակութային ժառանգության պահպանման ոլորտների հիմնական դերակատների քարտեզագրում
- Կարող է մոբիլիզացնել հասակակիցներին և կազմակերպել թիմային աշխատանք
- Արժևորում է ծրագրի ճիշտ նախագծման կարվորությունը
- Գնահատում է կայուն զարգացման անհրաժեշտությունը և երիտասարդների ներուժը ու դերը համայնքային կյանքում։
- Արժևորում է համատեղ աշխատանքի և բոլորի համար շահավետ լուծումների սկզբունքը,
- Պատրաստակամ է պատասխանատվություն վերցնել իր գործունեության եւ դրա արդյունքների համար։
- Կարևորում է համայնքի տարբեր դերակատարների հետ համագործակցությունը և նրանց ներգրավումը նախագծի տարբեր փուլերում
- Արժևորում է նախագծերի համար էական ռեսուրսների հայթայթումը և կայունության ապահովումը դրա միջոցով
- Բացառում է ապագայում “գրանտակեր” դառնալու հեռանկարը
- Գիտի կրթական բովանդակության ներգրավող ձևաչափեր, որոնք համատեղում են արվեստն ու տեխնոլոգիան։
- Գիտի մուլտիմեդիա ֆայլերի ֆորմատները և օպտիմալացման մեթոդները
- Գիտի էթիկական և հեղինակային իրավունքի սկզբունքները թվային և արհեստական բանականության գործիքներ օգտագործելիս։
- Գիտի Հայաստանում արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների հիմնական հարթակները, կառույցները և ներկայացուցիչներին:
- Գիտի արտիստիկ և ստեղծարար կրթական և խթանիչ պրոդուկտների տարբեր ֆորմատներ:
- Գիտի արտիստիկ կրթական պրոդուկտների մշակման հիմնական մեթոդները, ներառյալ դիզայնի և օգտագործողի փորձի (UX) սկզբունքները։
- Գիտի աուդիո նյութերի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները եւ գործիքները։
- Գիտի ինչ է mood board-ը եւ դրա կառուցման տեխնիկաները
- Գիտի ժամանակակից թվային գործիքների և հարթակների քարտեզը, որոնք ուղղված են արտիստիկ և ստեղծարար պրոդուկտների ստեղծմանը (AR, VR, XR, AI, այ.):
- Գիտի արհեստական բանականության գործիքների առավելությունները և դրանց հետ կապված մարտահրավերները և ռիսկերը:
- Գիտի դիզայնի սկզբունքները (design principles):
- Գիտի սոցիալական արվեստի հայեցակարգը, ուղղությունների քարտեզը և դրա զարգացման պատմությունը:
- Գիտի prompt engineering և context engineering-ի սկզբունքները:
- Գիտի storytelling հայեցակարգը և սկզբունքները:
- Գիտի կրեատիվ պրոդուկտների նախագծման և գաղափարի ներկայացման սկզբունքները:
- Գիտի Վիդեոյի և լույսի հետ աշխատանքի հիմնանական սկզբունքները և գործիքները։
- Կարող է քարտեզագրել և ճշգրիտ ընտրություն կատարել թվային գործիքների բազմազանության մեջ:
- Կարող է ձևավորել ստեղծագործական թիմեր և արդյունավետ գործել թիմային միջավայրում:
- Կարող է տարբերակել լավ և վատ փորձի օրինակները, բացատրել պատճառները, և կիրառել դրանք սեփական նախագծերի արդյունավետության և բարելավման համար:
- Կարող է ճիշտ նախագծել ստեղծագործական գործընթացը (brainstorming, mind maps, content planning, moodboards, այլ.):
- Կարող է մշակել նորարարական, արտիստիկ կրթական պրոդուկտի կոնցեպտ` որոշակի սոցիալական խխնդրի լուծման համար:
- Կարող է իրականացնել հետազոտություն առկա պրոդուկտների և նյութերի դաշտում` գաղափարների հստակեցման և reference նյութերի հավաքման նպատակով:
- Կարող է ստանալ նկարներ և գրաֆիկական այլ պրոդուկտներ` կիրառելով AI գործիքներ:
- Կարող է ստանալ աուդիո պրոդուկտներ` կիրառելով AI գործիքներ:
- Կարող է ստանալ վիդեո պրոդուկտներ` կիրառելով AI գործիքներ:
- Կարող է մշակել կրթական պրոդուկտի կարողունակությունների սնադղակ:
- Կարող է ստացված արտիստիկ կրթական պրոդուկտները վալիդացնել/թեսթավորել թիրախ խմբերի հետ եւ կատարել փոփոխություններ ըստ անհրաժեշտության
- Կարող է ստանալ ինտերակտիվ պրոդուկտներ` կիրառելով AI գործիքներ:
- Կարող է ստեղծել ներգրավող և իմաստալից տեքստային և թվային պատմություններ (storytelling): (Լաուրա և Հասմիկ Թանգյան):
- Կարող է ստեղծել արտիստիկ կրթական պրոդուկտներ՝ հիմնվելով դիզայնի, UX-ի և storytelling-ի սկզբունքների վրա։
- Կարող է գրել լավ prompt-եր, որոնք ահմապատասխանում են prompt engineering սկզբունքներին:
- Կարող է ստեղծել 3D մոդելներ, անիմացիաներ և վիրտուալ միջավայրեր
- Կարող է զարգացնել ընդլայնված (AR) և վիրտուալ (VR) իրականության կրթական փորձառություններ
- Կարող է հավաքել և AI գործիքին տրամադրել իր պրոդուկտի կառուցման համար անհրաժեշտ նյութեր, համաձայն context engineering-ի սկզբունքներին:
- Կարող է բազային մակարդակով կիրառել ֆոտո, վիդեո և աուդիո տեխնիկա:
- Կարող է օգտվել AI գործիքների կիրառման ուսուցողական նյութերի շտեմարաններից և կիրառել AI գործիքները AI գործիքները կիրառելու ունակությունների զարգացման համար:
- Գնահատում է արվեստի և գիտության համադրման կարևորությունը կրթության մեջ
- Գնահատում է մատչելիության և ներառականության ապահովումը բոլոր օգտատերերի համար
- Կարևորում է էթիկական և պատասխանատու տեխնոլոգիական օգտագործումը
- Բաց է նոր տեխնոլոգիաների և մոտեցումների ուսումնասիրությանը։
- Բացառում է ոչ էթիկական կամ հեղինակային իրավունք խախտող բովանդակության օգտագործումը։
- Կարևորում է նորարար մտածողությունը, համարձակ փորձարկումները և անսովոր լուծումների որոնումը կրթական գործընթացում։
- Գիտակցում է ստեղծագործական գործընթացում էթիկայի և էսթետիկայի սկզբունքների կարևորությունը:
- Կարևորում է համագործակցային միջավայրի ձևավորումը, որտեղ տարբեր ոլորտների մասնագետներն ու երիտասարդները համատեղ ստեղծում են կրթական պրոդուկտներ։
- Պատրաստ է քննադական մոտենալ սեփական աշխատաքին եւ ընդունել կոնստրուկտիվ քննադատություն այլոց կողմից:
- Չի չարաշահում ԱԲ գործիքների կիրառումը ի հաշիվ սեփական ունակությունների թերագնահատման և թերօգտագործման:
- Գիտի համայնք, շահառու և համայնաքյին կարիք հասկացությունները:
- Գիտի տարբեր տիպի շահառուների հետ աշխտաելու և նրանց շահագրգռելու ռազմավարությունների գործիքարանը:
- Գիտի շահառուների քարտեզագրման և նրանց ըստ ազդեցության և հետաքրքրության բաշխման սկզբունքները:
- Գիտի Youth-led-development-ի սկզբունքները:
- Կարող է օգտագործել արվեստը, պատմող մեթոդներն (storytelling) կամ մուլտիմեդիա ձևաչափեր՝ շահառուների ձայնը լսելի դարձնելու և համայնքային ներգրավվածությունը խթանելու համար։
- Կարող է իրականացնել համայնքի հիմանակն շահառուների քարտեզագրում:
- Կարող է մշակել շահառուների ըստ ազդեցության և հետաքրքրության բաշխման աղյուսակ և ըստ դրա ըստ դրա նրանց հետ աշխատանքի առաջնահերթություններ:
- Կարող է ճիշտ ընտրել և գործարկել տյարբեր ռազմավարություններ շահառէուների հետ հարաբերությունների կառուցման և նրանց շահագրգռելու համար:
- Կարող է վարել արդյունավետ բանակցություններ և կառավարել հնարավոր շահերի բախումները և համագործակցությունները:
- Կարող է մոբիլիզացնել ֆինանսական և ոչ ֆինանսական ռեսուրսներ տարբեր շահառուներից իր նախագծի իրականացման համար:
- Կարող է ստեղծել և պահապանել երկարաժամկետ ռազմավարական համագործակցային հարավբերություններ:
- Կարող է ապահովել տեսանելիություն և հաշվետվողականություն նախագծի գործողությունների և արդյունքների վերաբերյալ:
- Կարող է ստեղծել արդյունավետ համագործակցային միջավայր՝ ստեղծելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերություններ։
- Կարող է ապահովել, որ նախագծերը լինեն ներառական և հասանելի համայնքի բոլոր անդամների համար։
- Համոզված է, որ համայնքի տարբեր շահառուների ներգրավումը բարձրացնում է նախագծերի արդիականությունը, սեփականության զգացումը և արդյունավետությունը։
- Կարևորում է ներառական մոտեցումը և սոցիալական հավասարությունը համայնքային նախաձեռնություններում:
- Կարեւորում է միջսերնդային երկխոսությունը եւ համագործակցությունը
- Գիտի մշակութային ժառանգության, անձնային աճի և էկոլոգիական գիտակցության վերաբերյալ հիմնական հասկացությունները և կարևորագույն խնդիրները։ (կայուն զարգացման հայեցակարգը)
- Գիտի կրթական նախաձեռնության նախագծման հիմունքները:
- Գիտի խնբային դինամիկայի զարգացման փուլերը և դրա կառավարման սկզբունքները:
- Գիտի ինչպես գնահատել ուսուցման գործընթացը՝ ներառյալ ուսումնառության արդյունքների չափումը, մասնակցային գնահատման ձևաչափերը և հետադարձ կապի գործիքների կիրառումը ծրագրի որակի բարելավման համար։
- Գիտի ինտերակտիվ և ներգրավող սեսիաների կառուցման գործիքները՝ ներառյալ ծանոթացում, ice-breakers, energizers, team-building activities, քննարկման հարցեր և մեթոդներ, խմբային աշխատանքի մեթոդներ, դերախաղեր, խթանող վարժություններ և ձևաչափեր։
- Գիտի երիտասարդական աշխատանքի հիմքերը՝ ներառյալ երիտասարդների զարգացման փուլերը, մոտիվացիոն գործոնները, ներգրավման մարտահրավերները և հաղորդակցման կառուցվածքային տարբերակները։
- Գիտի առցանց ուսուցման գործիքներն ու հարթակները՝ օրինակ՝ Zoom, Miro, Padlet, Mentimeter, Google Workspace, Canva Education և դրանց կիրառուման մոդելները ինտերակտիվ կրթական գործընթաց կազմակերպելու համար:
- Գիտի անձնային աճի կազմակերպման բազմակի ինտելեկտի մոդելը եւ դրա հետ աշխատանքի սկզբունքնեևը։
- Գիտի անձնական ունակությունների ինքնագնահատման և դրանց զարգացման կազմակերպման սկզբունքները:
- Գիտի տարբեր տարիքային խմբերի հետ աշխատաքի յուրահատկությունները և նրանց համար կրթական գործընթացների կազմակերպման սկզբունքները:
- Գիտի կրթական նախաձեռնության մասնակիցների մոտիվացիայի բարձրացման և պահպանման սկզունքները:
- Գիտի նախաձեռնության հանրայնացման և մասնակիցների ներգրավման մեթոդները:
- Գիտի կրթական գործընթացների խաղայնացման բազային սկզբունքները:
- Կարող է նախագծել կրթական նախաձեռնության կառուցվածքը՝ հստակ ձևակերպելով նպատակները, խմբի կարիքներին համապատասխանող արդյունքները, թեմատիկ բլոկները և սեսիաների փոխկապակցված ընթացքը:
- Կարող է օգտագործել ֆասիլիտացիոն մեթոդների բազմազանություն՝ կիրառելով ստեղծարար նյութեր և խաղայնացման մեթոդաբանություն` խթանելու երիտասարդների ակտիվ մասնակցությունը և թեմայի հետ կապը։
- Կարող է ստեղծել ուսուցման միջավայր, որտեղ երիտասարդները զգում են արժևորված, տեսանելի և ներգրավված՝ անկախ իրենց սոցիալական, մշակութային կամ անձնային տարբերություններից։
- Կարող է մշակութային ժառանգության թեման մատուցել ժամանակակից երիտասարդների լեզվով՝ կապելով այն համայնքի պատմության, ընտանիքի պատմությունների, տեղական արվեստի և ինքնության հետ։
- Կարող է ապահովել ձևաչափի ճկունություն՝ դասընթացը հարմարեցնելով առցանց կամ դեմ առ դեմ ձևաչափերին` օգտագործելով թվային գործիքներ, խթանող տեխնոլոգիաներ և ինտերակտիվ հարթակներ։
- Կրող է կիրառել առցանց ուսուցման գործիքները ու հարթակները՝ օրինակ՝ Zoom, Miro, Padlet, Mentimeter, Google Workspace, Canva Education և դրանց կիրառման մոդելները ինտերակտիվ կրթական գործընթաց կազմակերպելու համար:
- Կարող է գնահատել մասնակիցների արձագանքները և ուսուցման ընթացքը՝ կիրառելով մասնակցային գնահատման մեթոդներ (peer review, feedback walls, ինքնագնահատում), և դրանց հիման վրա կատարել ծրագրման օպերատիվ ճշգրտումներ։
- Կարող է կառավարել խմբային դինամիկան եւ մոտիվացնել մասնակիցներին առավելագույնս մասնկցելու կրթակն գործընթացին։
- Կարող է ընտրել եւ կիրառել համապատասխան կրթական գործիքներ եւ մեթոդներ արդյունավետ կրթական գործընթացի ապահովման համար։
- Կարող է իրականացնել անձնական ունակությունների ինքնագնահատում, կառուցել անհատական զարգացման պլան եւ իրականացղնել դա (նաեւ բազմակի ինտելեկտի մոդելի հիման վրա)։
- Կարող է կառուցել կրթական նախաձեռնության ներկայացուցչական փափեթ, կազմակերպել հայտարարման գորխընթաց եւ ներգրավել մասնկիցների։
- Կարող է նախագծել եւ իրականացնել մասնակիցների ընտրության թափանցիկ եւ արդար գործընթաց։
- Կարող է մասնակիցներին տրամադրել անհատական հետադարձ կապ և ուղղորդում
- Կարող է նախագծել եւ իրականավցնել կրթական գործընթացների պարզ խաղարկայնացման տարրեր։
- Համոզված է, որ ուսուցման գործընթացի գնահատումը և հետադարձ կապը կարևոր են ծրագրերի որակի բարելավման և մասնակիցների կարիքներին հարմարվելու համար:
- Կարևորում է մշակութային ժառանգության պահպանությունը, անձնային աճը և էկոլոգիական գիտակցության բարձրացումը։
- Կարևորում է ինտերակտիվ և ներգրավող սեսիաների դերը՝ որպես երիտասարդների մոտիվացիան և հետաքրքրությունը խթանող միջոց:
- Կարևորում է սովորողի ակտիվ մասնակցությունը, սեփական փորձի վրա հիմնված ուսուցումը և փոխադարձ սովորելու միջավայրի ստեղծումը։
- Արժևորում է փոխադարձ հարգանքը, խմբային աշխատանքը և համագործակցային մթնոլորտը որպես արդյունավետ ուսուցման և զարգացնող փորձի պայման։
- Արժևորում է ստեղծարար և նորարարական մոտեցումները կրթության մեջ
- Գնահատում է վաղ հասակից սկսած էկոլոգիական և մշակութային գիտակցության ձևավորման կարևորությունը
- Կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների ներառումը կրթական գործընթացում՝ որակյալ, դինամիկ և երիտասարդների համար հասանելի ուսուցում ապահովելու նպատակով։
- Կարևորում է սովորողների ակտիվ ներգրավումը և էմոցիոնալ կապը