Թատերական մեթոդներ
Ֆորում թատրոն (Forum Theatre)
Ֆորում թատրոնը ստեղծվել է բրազիլացի ռեժիսոր Աուգուստո Բոալի կողմից 1970-ականներին որպես «Theatre of opressed /Ճնշվածմերի թատրոն» շարժման մաս։ Այն եզակի մեթոդ է, որտեղ հանդիսատեսը դառնում է «հանդիսատես-դերասան» (spect-actor)․ ոչ միայն դիտում է բեմադրությունը, այլ նաև ներգրավվում է այն փոխելու և լուծումներ առաջարկելու գործընթացում։ Օրինակ՝ սոցիալական թեմաներով (աղքատություն, բռնություն, անարդարություն) բեմադրության ժամանակ հանդիսատեսը կարող է կանգնեցնել խաղը և փորձել նոր սցենարային լուծումներ։
- Ընտրել իրական սոցիալական խնդիր (օր․՝ արտագաղթ, ընտանեկան բռնություն, կոռուպցիա)։
- Խմբով մշակել կարճ սցենար (5–10 րոպե)։
- Կազմակերպել բեմադրություն և ներգրավել հանդիսատեսին լուծումներ առաջարկելու մեջ։
- Թույլ տալ մասնակիցներին դառնալ դերակատարներ՝ փորձարկելու իրենց առաջարկած լուծումները։
- Զարգացնում է քննադատական մտածողություն և խնդրի բազմակողմանի ըմբռնում։
- Ուսուցանում է քաղաքացիական պատասխանատվություն․ երիտասարդները տեսնում են, որ իրենց քայլերը կարող են փոխել իրավիճակը։
- Հիանալի է մարդու իրավունքների կրթության, հակախտրականության, խաղաղության դաստիարակության ծրագրերում։
- Օրինակ Հայաստանում՝ երիտասարդական կենտրոններում կազմակերպված ֆորում թատրոնները քննարկել են գենդերային բռնության և արտագաղթի թեմաները։
Դերային խաղեր և սիմուլյացիաներ
Դերային խաղերն ու սիմուլյացիաները կրթական մեթոդներ են, որտեղ մասնակիցները ստանում են կոնկրետ դերեր և «մտնում» որոշակի իրավիճակի մեջ։ Դրանք հաճախ օգտագործվում են որոշումների կայացման, բանակցությունների կամ հասարակական գործընթացների մոդելավորման համար։ Օրինակ՝ «Երիտասարդական խորհրդարան» խաղում երիտասարդները ստանձնում են պատգամավորների դեր և փորձում են ընդունել օրենքներ։
- Ընտրել թեմա (օր․՝ տեղական բյուջեի բաշխում, բնապահպանական խնդիր)։
- Բաժանել դերերը (քաղաքապետ, լրագրող, գործարար, քաղաքացի, ակտիվիստ)։
- Սահմանել խաղի կանոնները և ընթացքը։
- Թույլ տալ քննարկում և որոշումների կայացում։
- Օգնում է հասկանալ, թե ինչպես են կայացվում որոշումները իրական կյանքում։
- Սովորեցնում է լսել տարբեր կարծիքներ և գտնել փոխզիջում։
- Օգտակար է քաղաքացիական կրթության, տեղական ինքնակառավարման ուսուցման և առաջնորդության ծրագրերում։
- Օրինակ Եվրոպայում լայն կիրառվող «Model United Nations» խաղը թույլ է տալիս երիտասարդներին զգալ դիվանագիտության գործընթացը։
Սքեչեր և պատմությունների բեմադրում
Պատմությունների բեմադրումը մեթոդ է, որի ընթացքում մասնակիցները բեմադրում են իրենց անձնական փորձառությունները կամ համայնքի պատմությունները։ Դա կարող է լինել ինչպես իրական պատմությունների ներկայացում, այնպես էլ խորհրդանշական սյուժեներ։ Օրինակ՝ Հայաստանում երիտասարդները բեմադրել են գյուղի ավանդական հեքիաթներն ու սովորույթները, վերածելով դրանք թատերական ներկայացման։
Մասնակիցները գրում են կամ պատմում իրական պատմություններ։
Ընտրվում են հետաքրքիր պատմություններ բեմադրության համար։
Խմբով մշակվում է սցենար։
Կազմակերպվում է ներկայացում՝ պարզ բեմադրական միջոցներով։
Երիտասարդները սովորում են արտահայտել իրենց փորձառությունները և լսել ուրիշներին։
Զարգացնում է ինքնավստահություն և հաղորդակցման հմտություններ։
Կարելի է կապել համայնքային պատմության պահպանման կամ քաղաքացիական արժեքների քննարկման հետ։
Պոեզիայի ընթերցումներ և բանախոսություն
Ժամանակակից բանաստեղծական արտահայտման ձևերը միավորում են պոեզիան, թատրոնը և հռետորությունը։ Այն հատկապես տարածված է երիտասարդների շրջանում՝ որպես ինքնարտահայտման և սոցիալական հարցերի բարձրաձայնման միջոց։ Օրինակ՝ փախստական երիտասարդները կարող են գրել բանաստեղծություն իրենց հիշողությունների ու երազանքների մասին և կարդալ հանրային հարթակում։
Խնդրել մասնակիցներին գրել կարճ բանաստեղծություն կամ տեքստ իրենց փորձառության մասին։
Կազմակերպել ընթերցման երեկո կամ փոքր բեմադրություն։
Թույլ տալ ազատ ոճ, ռիթմ և շարժում։
Զարգացնում է ստեղծագործական գրելու հմտություններ։
Օգնում է երիտասարդներին գտնել իրենց ձայնը և կիսվել այն հանրության հետ։
Կարելի է օգտագործել որպես միջոց՝ հասարակական խնդիրներ բարձրաձայնելու համար։
Պանտոմիմա և արտահայտչական շարժում
Պանտոմիման արտահայտման ձև է, որտեղ դերասանները խոսքի փոխարեն օգտագործում են մարմնի լեզուն, ժեստերը և շարժումները։ Այն հնարավորություն է տալիս խոսել առանց բառերի և հասանելի է բոլորի համար՝ անկախ լեզվից։ Օրինակ՝ բազմալեզու միջավայրում կարելի է քննարկել «արդարություն» թեման պանտոմիմայի միջոցով։
Ընտրել թեմա (օրինակ՝ ճնշում, ազատություն, հույս)։
Խմբով մտածել շարժումների կամ պատկերների շարք։
Կազմակերպել կարճ բեմադրություն առանց խոսքի։
Օգնում է զարգացնել մարմնի լեզուն և արտահայտման բազմազան եղանակներ։
Լավ է բազմալեզու կամ բազմամշակութային խմբերում, որտեղ խոսքը միշտ հասկանալի չէ։
Կարելի է կապել մարդու իրավունքների, արդարության, համերաշխության կամ էմոցիոնալ կրթության հետ։