ՄեդիաTrash

Ամեն օր ու ամեն տեղ հանդիպում ենք կեղծ, մանիպուլացնող և ցածրորակ տեղեկատվության: Դրանք հատկապես շատ են «սունկ» կայքերում (ֆեյք կայքեր, որոնք սնկի պես արագ տարածվում են): Վերջին շրջանում այս տեսակ կայքերն այնքան են շատացել, որ հասարակությունը ոչ միայն չի տարբերակում, այլև ակտիվ հավատում ու տարածում է այդ կայքերի հրապարակած չճշտված, «սենսացիոն» նորությունները: «ՄեդիաTrash»-ի գլխավոր հերոսն ապրում է հենց այսպիսի հայկական իրականության մեջ: Անիմացիայի մի հատվածից տղան կանգնելու է ընտրության առաջ՝ թե զուգահեռ իրականություններից ո՞ր մեկում հայտնվի, և այդ ընտրությունը կատարելու եք Դուք:
- Լեզու՝ Armenian
- Կատեգորիա՝ Երիտասարդների մասնակցություն