Տեսահոլովակներ և անիմացիաներ

Այստեղ ներկայացված են ծրագրի մասնակիցների կողմից ստեղծված տեսանյութերն ու անիմացված հոլովակները։

Նրանք անդրադառնում են երիտասարդների ու դեռահասների համար կարևոր ու հրատապ խնդիրներին՝ պատմությունները մատուցելով դինամիկ ու ստեղծարար ձևով։
Ինչպես կոմիքսների դեպքում, այստեղ ևս պատմությունները երբեմն ունեն մեկ ուղի, իսկ երբեմն էլ մի քանի հնարավոր զարգացում։ Դիտելիս դուք կարող եք ընտրել սցենարի տարբերակները, խորհել դրանց հետևանքների մասին և քննարկել, թե որքան իրատեսական ու արդյունավետ են առաջարկվող լուծումները։