Այստեղից

Հեղինակ
Հասմիկ Սիմանյան
Այստեղից

«Այստեղից»-ը կոմիքս է, որն անդրադառնում է գյուղական համայնքներում երիտասարդների ակտիվության պակասի խնդրին։ Պատմությունը երիտասարդների մասին է, ովքեր ապրում են ոչ այնքան ակտիվ համայնքներում և փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են իրենց միջավայրում սկսել փոքր փոփոխություններ անել։Պատմության ընթացքում ներկայացվում են երկու կերպար, որոնցից մեկը Լուսեն է։ Նրանց միջոցով ընթերցողը տեսնում է, թե ինչպիսի մտքեր, ցանկություններ, կասկածներ և փորձառություններ են ունենում երիտասարդները, երբ ցանկանում են ավելի ակտիվ դառնալ իրենց համայնքում։Պատմությունը ցույց է տալիս ոչ թե մեծ կամ անհասանելի փոփոխություններ, այլ փոքր քայլեր և գաղափարներ, որոնք կարող են դառնալ ակտիվության սկիզբ։ Կոմիքսը նպատակ ունի օգնել երիտասարդներին տեսնել, որ նույնիսկ ոչ ակտիվ համայնքներում հնարավոր է նախաձեռնություն ցուցաբերել և ստեղծել նոր հնարավորություններ։Կոմիքսը նախատեսված է հիմնականում 13-18 տարեկան երիտասարդների համար։ Այն կարող է կարդացվել դպրոցներում, երիտասարդական խմբերում կամ անհատապես և նպատակ ունի խթանել հետաքրքրությունը համայնքային ակտիվության և ինքնաիրացման հանդեպ։

  • Լեզու՝ Armenian
  • Կատեգորիա՝ Համայնքային զարգացում