Կոմիքսներ և գրաֆիկական պատմություններ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ ծրագրի մասնակից երիտասարդների կողմից ստեղծված կոմիքսներին ու գրաֆիկական պատմություններին։

Նրանք անդրադառնում են մեր կյանքին առնչվող տարբեր հարցերի՝ այնպիսի թեմաների, որոնք հատկապես կարևոր և առաջնային են երիտասարդների ու դեռահասների համար։
Կոմիքսների պատմությունները երբեմն ունեն մեկ հստակ գիծ, զարգացում ու ավարտ, իսկ երբեմն էլ ներկայացնում են մի քանի հնարավոր տարբերակ։ Դուք հնարավորություն ունեք ընտրելու պատմության ընթացքը, ուսումնասիրելու այլընտրանքային սցենարներ և հետևելու դրանց հանգուցալուծմանը։
Կարդալիս կարող եք խորհել տարբեր սցենարների առաջարկած լուծումների մասին, քննարկել դրանց ուժեղ ու թույլ կողմերը, իրականության հետ ունեցած կապը և դրանց իրագործելիությունը։