Գիրքը, որ փոխեց ժամանակը

Հեղինակ
Մերի Սիմոնյան
Գիրքը, որ փոխեց ժամանակը

Այս կոմիքս-պատմությունը անդրադառնում է երիտասարդների շրջանում տարածված միգրացիայի և հայրենիքը լքելու խնդրին՝ փորձելով վերաիմաստավորել այդ ընտրության պատճառներն ու հետևանքները։ Այն ներկայացնում է մի երիտասարդ տղայի պատմություն, ով որոշում է հեռանալ Հայաստանից՝ ավելի լավ հնարավորություններ փնտրելու նպատակով։ Սակայն պատահականորեն գտած մի խորհրդավոր գիրք նրան տեղափոխում է ժամանակի մեջ ճանապարհորդության, որի ընթացքում նա բացահայտում է իր երկրի պատմությունը, մշակույթը, արժեքներն ու մարդկանց կյանքերը, տեսնում է կորուստներն ու ձեռքբերումները։ Այս փորձառությունը խորապես փոխում է նրա մտածողությունը՝ օգնելով հասկանալ հայրենիքի իրական արժեքը։Կոմիքսի նպատակն է երիտասարդներին դրդել մտածել՝ ինչու են ցանկանում հեռանալ և արդյոք հնարավոր չէ ստեղծել, զարգանալ և հաջողության հասնել հենց իրենց երկրում։ Այն խթանում է հայրենասիրությունը, պատասխանատվությունը և հավատը սեփական երկրի նկատմամբ՝ ցույց տալով, որ փոփոխությունները սկսվում են յուրաքանչյուր անհատից։

  • Լեզու՝ Armenian
  • Կատեգորիա՝ Համայնքային զարգացում